Ռուսական երաժշտական նախագծից հայտնի դարձած և բազմաթիվ անգամ անդրադարձների արժանացած Սյուզաննա Մելքոնյանը ժամանակին փորձել է կայանալ հայկական միջավայրում, սակայն չի ստացվել, քանի որ նրան ճանապարհ չեն տվել։

Սյուզաննայի ներկայիս հայտնիության և ուշացած փառիք մասին խոսելով՝ լրագրող Սարգիս Գոքորյանը գրում է․ «Գիտեք ինչի համար մեզ, հայերիս չեմ ներnւմ։ Այս աղջիկը, որ հիմա բոլորի ուշադրության կենտրոնում է, բոլորը հպարտանում են նրանով։

Մեզանում ու մեր հասարակության մեջ չհաղթեց, փորձեց մի քանի անգամ, բայց չհաղթեց: Հիմա հաղթել է, բայց ուրիշ հասարակության մեջ և մենք հիմա սկսել ենք գնահատել նրան: Բոլոր լրատվականները, հաղորդումները անդրաառնում են նրա հրաշալի հաղթանակին:

Ինքը բացառիկ է, պայքարել ու հաղթել է ուրիշների մեջ, բայց մենք գոնե գիտենք քանի էսպիսի տաղանդավոր մարդ ենք uպшնել, կnրծանել, գիտե՞նք։ Չգիտենք։ ՀԳ Ելույթը շատ հին է, սա եմ դնում, որ պարզ լինի թե երբ կարելի էր նրան ճանապարհ տալ»: