Ստացվել է այնպես, որ Փաշինյան ընտանիքի գլխավորի՝ Նիկոլ Փաշինյանի տարեդարձը համընկնում է երեխաների հունիսմեկյան տոների հետ։ Օրը հոբելյարը հիմնականում ընտանիքի անդամների հետ է գերադասում անցկացնել։

Հունիսմեկյան տոնն ու հայրիկի տարեդարձը Մարիամ Փաշինյանը որոշել է շնորհավորել հուշային նկարով։ Նա տեղադրել է շատ տարիների վաղումություն ունեցող նկար՝ գրելով այսպես․ «Իմ սիրելի մարդը»։

Լուսանկարում Մարիամը շատ փոքրիկ, խուճուճ մազերով աղջնակ է, որը պառկած է հայրիկի կողքին։ Նա իրեն երջանիկ է զգում։ Դա հեշտությամբ կարելի է նկատել՝ դիտելով լուսանկարը։ Նրանք միասին նույն լետին են նայում։

Նշենք, որ Մարիամը մեկ անգամ չէ, որ խոսել է իր կյանքում հոր աղդեցության ու դերի մասին։ Նրա համար ուղենշային է հոր համառ ու պայքարող տեսակը։ Մարիամը հաճախ է հոր համար կարևոր ու պայքարով լի օրերին անձնապես կանգնել նրա կողքին, աջակցել հորը։