Հովհաննես Ազոյանը երկու բալիկի հայրիկ է։ Նրա բալիկների մայրիկները տարբեր են։ Հովհաննեսը իր հայրական սերն ու ջերմությունը միաժամանակ երկու բալիկներին հավասարաչափ է բաշխում։

Եթե նրա տղան բավականին փոքր է, ապա դուստրը արդեն մեծ աղջիկ է։ Նա դպրոց է հաճախում։ Հայրը տեղադրել է մի լուսանկար, որտեղ երևում է, թե ինչպես է Հովհաննեսի դուստրը ընկերոջ հետ դպրոցի ճանապարհին զրուցում։

Դերասանը այսպիսի մեկնաբանություն է կցել դստեր լուսանկարներին․ «Իմ հրաշք աղջիկ Վիկտորիա, խելագարվում եմ քո համար։ Ու ընդհանրապես այս սերնդի համար»։

Դերասանը երբեմն էլ սիրելիի՝ Հասմիկի լուսանկարներն է տեղադրում՝ նրան սեր խոստովանելով և ջերմ խոսքեր ուղղելով։

Մեկ այլ հրապարամամբ էլ Հովհաննես Ազոյանը գրել է հետևյալը․

«Միշտ սիրել եմ ու եփվել եմ սիրո մեջ բոլորի, ու չեմ նկատել, թե ինչպես եմ եփվել մինչև վերջ ու գոլորշիացել, անհետացել, անէացել ու վերացել, դարձել ոչինչ»։