Արա Մարտիրոսյանը շատ հայտնի դեմքերի նման որոշել է պատասխանել օգտատերերի ուղղած հարցերին։ Առաջին հարցը վերաբերվել է նրա կնոջը։

Նա «Ո՞վ է ձեր կինը» հարցին պատասխանել է հետևյալ կերպ․ «Իմ կինը, ասեմ, գեղեցիկ, հմայիչ, շատ գեղեցիկ արտաքնով․․․ պարզապես դեռ անունը չգիտեմ, հենց անունն իմանամ, խոստանում եմ՝ ձեզ կասեմ»։

Հիշեցնենք, որ դերասանը տարիներ առաջ ամուսնացած էր երգչուհի Լիաննայի հետ։ Ամուսնությունից կարճ ժամանակ անց նրանք ամուսնալուծվել են։

Օգտատերերից մեկը հարցրել է․ «Որտեղի՞ց եք այսքան հոգի դնում եձր երգերի մեջ»։ Երգիչն այս հարցին ևս հումորային պատասխան է տվել՝ ասելով, թե գտնում է Ռուսաստանից, բերում է, դնում է երգերի մեջ։

«Ներկայումս սիրելի էակ ունեք» հարցին Արա Մարտիրոսյանը դրական պատասխան է տվել՝ ասելով, որ շատ է սիրում իր տղային։ Արա Մարտիրոսյանին ուղղված հարցերն ու նրա պատասխաններն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև։