Նախորդող օրերի սկանդալային տեղեկություն կապված էր Տաշիր պիցցայի սննդի կետերի պատճառով առաջացած ավելի քան հարյուր քաղաքացիների թունավորման հետ։ Քաղաքացիների թիվն աստիճանաբար աճել է։

Թունավորված քաղաքացիներից մեկը հիվանդանոցից տեսանյութ է տեղադրել, որտեղ պատմում է, թե ինչպես է ինքն իրեն զգում։ Նա խոստովանել է, որ սկզբում, երբ իրեն վատ է զգացել, փորձել է ինքնաբուժությամբ զբաղվել։

Նա թեյեր է խմել, սակայն փորի շրջանում առաջացած ցավերը չեն դադարել, ավելին՝ ուժգնացել են։ Քաղաքացին պնդում է, որ ինքնաբուժությունը լավ գաղափար չէ այս պարագայում, ուստի հորդորում է բոլոր նրանց, ովքեր իր ճակատագրին են արժանացել, դիմեն բժշկի։

Քաղաքացին նշում է, որ պիցցայի արտաքին տեսքը տեսնելիս իսկ փորը սկսում է ցավել, ուստի նա հստակ չի կարող ասել, թե հետագայում արդյոք կկարողանա պիցցա ուտել։

Հիվանդանոցից արված թունավորված քաղաքացու տեսանյութը, որը պատմում է քաղաքացու ինքնազգացողության և այլ մանրամասների մասին, կարող եք դիտել ստորև։