Հենրիկ Պիպոյանը գրում է․ «Մայթով մի կին էր քայլում՝ երկու մանկահասակ երեխայի հետ։ Հասնում էին անցումին։ Մեկ էլ մի մեքենա եկավ ու կանգնեց անցումի վրա՝ ուղիղ դեմները, ու ճանապարհը փակեց։ Անցնել հնարավոր չէր՝ դիմացից համարյա կպած էր մի ուրիշ մեքենայի, իսկ հետևում արդեն փողոցն էր։ Երկու փոքր երեխու ձեռը բռնած փողոց դուրս գալն ու մեքենան շրջանցելը վտանգավոր էր։ Վարորդն իրանից գոհ մեքենայից դուրս եկավ։ Կինը վրդովված ասում ա.

— Էս ի՜նչ եք անում, բա մենք ո՞նց անցնենք։
Սա էլ, թե.
— Բա ի՞նչ անեմ, կանգնելու տեղ չկա, հո փողոցի մեջտեղը չեմ կանգնելու։

Ասեց ու մեքենայի հետևի դուռը բացեց, միջից տոպրակներ ա հանում։ Էդ պահին երեխաներից մեկը, որ մի տաս տարեկան տղա էր, հետևից մոտեցավ սրան, սիրուն շալվարի ցեպն իջացրեց ու սկսեց միզել ոտին։ Սկզբից սա բան չէր զգում՝ գլուխը մեքենայի մեջ էր, բայց հետո երևի մեզի խոնավ ջերմությունը շալվարի միջով հասավ ոտին, գլուխը մեքենայի միջից հանեց ու կտրուկ շրջվեց.

— Էս ի՞նչ ես անում, ա՛յ տղա։
— Չիշիկ եմ անում, զուգարան չկա, բա որտե՞ղ անեմ, հո տակս չեմ անելու։
Սա մի րոպեի չափ լարված մտածում էր, ուղեղի ճռճռոցը լսվում էր։ Հետո տոպրակները տեղը դրեց, լուռ նստեց մեքենան ու քշեց-գնաց դեպի անորոշություն։ Ճանապարհը բացվեց»։