Զոհված զինվորի ծնողին հարևանը հարցրել է` որքա՞ն փող են ստացել, ինչին ի պատասխան` ծնողն ասել է` «իմ տեղը լինեիր, կիմանայիր»

Անուշ Սարգսյանը գրում է․ «Նոր մի տեղ կարդացի, թե զոհված զինվորի ծնողին հարևանը հարցրել է` որքա՞ն փող են ստացել, ինչին ի պատասխան` ծնողն ասել է` «իմ տեղը լինեիր, կիմանայիր»։ Ու դրա շուրջ տարբեր մեկնաբանությունների երկար շարք։ Հակասական։ Տխուր։ Ցավալի։

Ինչ ասես։ Անտակտ մարդիկ միշտ էլ կան, ավաղ, համեմատելու չէ, բայց… ինչքա՞ն ա աշխատավարձդ, տունը քանիսո՞վ առաք, վարկդ ինչքա՞ն է, հոնորարդ ինչքա՞ն է։ Սրանք են շատերի զրույցի թեման։ Ընդհանուր կրթական մակարդակի, հուզական ինտելեկտի շատ ցածր նիշ, որին անդրադարձող չկա։

Ո՞վ պիտի սովորեցնի վերջապես` ինչ է տակտը, նրբանկատությունը, հարգանքը, ապրումակցումը։ Էս ուր ենք գլորվում։ Մասնագետները հեռուստաալիքներով հաճախ խոսեն, կրթեն, դա շատ կարևոր է։

Մասնագետի խոսքի կարոտ ենք։ Հոգնեցինք ստատուսներից։ Ում խելքին ինչ փչում` գրում է, մենք էլ անուղղակի ընթերցող ու էդ ամենի յուրացնողն ենք դառնում»։

Рейтинг
( 3 оценки, среднее 4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: