Աննա Դովլաթյանն, ինչպես հայտնի է, մեր զգայուն և շուտ տպավորվող հանրային դեմքերից է, ով հաճախ է խոսում նաև իր հույզերի ու տպավորությունների մասին։ Աննան նոր հրապարակում է արել, որտեղ պատմել է, թե ինչ անակնկալ են իրեն երեկ մատուցել մտերիմները և ինչպես է անցել նրա օրը։

Աննային երեկ այցելել են արտերկրում գտնվող մայրն ու եղբայրները, ինչն անչափ երջանկացրել է նրան։ Աննան նաև գտել է համապատասխան խորհուրդը։ Երեկ շատերը նշում էին մայրիկների օրը։ Աննան կրկնակի ուրախ է, քանի որ մայրիկի հետ գեղեցիկ ժամանակ անցկացնելու հնարավորություն է ունեցել հենց այդ օրը։

Աննան գրել է հետևյալը․ «Երջանկությանս չափ ու սահման չկա․ երեկ դռան թակոց լսեցի, բացեցի, տեսա՝ մայրիկս է եկել Մոսկվայից՝ երկու եղբայրներիս հետ»։

Աննան մի քանի կադր է տեղադրել նաև մայրիկի հետ իրենց անցկացրած գեղեցիկ ու հիշարժան օրվանից։