«Երկրորդ աշխարհամարտից հետո ձևավորված աշխարհակարգը փլուզվում է․․․» ուշագրավ վերլուծություն

Սուրեն Սահակյանը գրում է․ «Երկրորդ աշխարհամարտից հետո ձևավորված աշխարհակարգը փլուզվում է։ Նախկինում այդպիսի կարգերի փլուզումը ուղեկցվում էին մեծ պատերազմներով և աշխարհի քարտեզում գույները ավելի բազմազան դարձնելով։

Միաժամանակ, այսպիսի ժգնաժամերը նոր հնարավորություններ են ստեղծում նրանց համար, որոնք հասկանում են, թե հատկապես որ կողմ են զարգանում իրադարձությունները։ Որպեսզի Հայաստանը այսպիսի փոփոխությունների օբյեկտ չդառնա (ինչպես միշտ եղել է), անհրաժեշտ է քաղաքական նոր մտածողություն, նոր վերլուծական ինստիտուտներ, որոնք երբեք չենք ունեցել։

Նախորդ ընտրություններին հանրությունն ընտրեց հի՛ն մտածողությունը։ Ըստ այդմ, աշխարհաքաղաքական տեղաշարժերից չտուժելու և շահած դուրս ի՞նչ շանս ունենք։ Գործնականում, ստեղծված իրավիճակում եղածը պահելը արդեն կարելի է հերոսություն համարել։

Բայց, այնուամենայնիվ, կարելի է փոխել իրավիճակը։ Այսպիսի տեղաշարժերը տարիների ու տասնամյակների հարցեր են, մինչև ուժերը այնքան մաշվեն, այնքան բարոյազրկվեն, արժեզրկվեն, որ ստիպված լինեն նստել՝ նոր աշխարհակարգի շուրջ բանակցելու։

Հայաստանի ապագա կախված է նրանից, թե հանրության մեջ որքան ներուժ կարող է կուտակվել, որ կկանխատեսի զարգացումները, ճիշտ ընտրություն կկատարի և այդ ընտրությունը այսպես, թե այնպես բոլորինը կդարձնի»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: