Հայտնի է դարձել, որ երիտասարդ տարիքում՝ կյանքի քառասունմեկերորդ տարում մահացել է հանրահայտ երաժիշտ, դիջեյ Վիրջիլ Աբլոն, ով նաև դիզայներական հանրահայտ Off-White կոչվող բրենդի հիմնադիրն էր։ Նա նաև մեծ միջոցներ է տրամադրել ռաuիզմի դեմ պայքարին։

Նա ծնունդով Ռոքֆորդից էր։ Բարձրագույն կրթությունը ստացել է Մադիսոնի Վիսկոնսինի համալսարանում՝ սովորելով քաղաքաշինության և ճարտարապետության բաժնում։

Ապագա դիզայների մայրը դերձակ էր։ Աբլոն ծնվել ու մեծացել է ներգաղթյալների ընտանիքում։

Վիրջիլ Աբլոն հայտնիություն ու համբավ է ձեռք բերել նախ հանրահայտ Ֆենդիի հետ համագործակցելով, ապա սկսել է սերտ համագործակցել նաև Քանյե Ուեսթի հետ։ Հենց այս համագործակցությունն է ոգեշնչում Աբլոյին ստեղծել սեփական բրենդը։

Վիրջիլ Աբլոն ամուսնացած էր Շենայի հետ, ում հետ ծանոթացել ու մտերմացել էր դեռ այն ժամանակ, երբ սովորում էր ավագ դպրոցում։ Նրանք երկու զավակներ ունեն՝ Լոուի և Գրեմի։ Աբլոն ընտանիքի հետ ապրում էր Լինկոլն պարկում։