Սերժ Սարգսյանը տիկնոջ մահվանից, իսկ հետո նաև կորոնավիրուսով վարակվելուց հետո տևական ժամանակ բացակայում էր հանրային հարթակներից։ Նա բավարարվում էր մամլո ծառայությամբ իր ասելիքը փոխանցելով։

Վերջին մի քանի օրերի ընթացքում նա արդեն հանդես է գալիս նաև հանրային շրջանակներում։ Նա օրերս եղել է Հանրապետության հրապարակում տեղադրված վրանային կայանում, շփվել տեղում գտնվող անձանց հետ, սակայն հետագայում դեռևս որևիցե անդրադարձ չի արել այդ հանդիպմանը։

Նախօրեին պսակադրություն է տեղի ունեցել, որի քավորը եղել է երրորդ նախագահը։ Պսակադրվողը Հայկ Մամիջանյանն է։ Հիշեցնենք, որ նա ՀՀԿ-ի երիտասարդական թևի առաջնորդն է։

Հ․ Մամիջանյանը երեկ հրապարակել է իր և հարսնացուի համատեղ լուսանկարը՝ գրելով՝ Տեր եմ, ապա ավելացրել է, որ իրենք բավարարվել են պսակադրությամբ, որևէ խնջույք չեն կազմակերպել, չնայած որ շատ կուզեին, որ իրենց բոլոր հարազատներն այդ կարևոր օրն իրենց կողքին լինեին։

Բայց Հ․ Մամիջանյանը գրել է, որ հասկանալի պատճառներով դա անհնար է եղել։