Մեր ժամանակների ամենից ակտիվ ու սիրված դերասանուհիներից երկուսը՝ Արաքսյա Մելիքյանն ու Ծովինար Մարտիրոսյանը, հյուրընկալել են Արմենիա հեռուստաընկերության շենքից եթեր հեռարձակվող Բարի լույս հաղորդման տարբեր ծրագրերի։

Ընկերուհի դերասանուհիներն իրար հանդիպել են հեռուստաընկերության բակում։ Արաքսյա Մելիքյանը, տեղադրելով իր և Ծովինար Մարտիրոսյանի հանդիպման ժամանակ արված լուսանկարներից մեկը, գրել է հետևյալը․ «Աշխարհում յուրաքանչյուր մարդ ինչ-որ մեկի խնդրի լուծումն է։

Կարեւորը ինքնառեալիզացնումն է։ Երբ վարար գետի առաջ խոչընդոտ են կառուցում, կամ գետը վարարում է եւ ավերածություններ գոյացնում, կամ զուլալվում ու առվակ դարձած՝ նոր կենարար ճանապարհներ է որոնում, բայց երբեք։ Երբեք մեխանիկորեն եւ արհեստածին ճանապարհով չի «չորանում» կամ «ցամաքում»։

Հ.Գ․ էսօր երկու սունդուկյանցիներով նույն շենքի տարբեր ալիքներով «Բարի լույս»-երի հյուր էինք, որ ուզեինք ծրագրել, չէր ստացվի»,- իր գրառումը եզրափակել է Արաքսյա Մելիքյանը, իսկ Ծովինարն այդ հրապարակման մեկնաբանություններում գրել է․ «Нас бют мы летаеееем- Մեզ ծեծում են, թռչում ենք»։