Անուշկա Մարգարյանն այն հայտնի արտիստուհիներից է, ով բավականին լուրջ հաջողությունների է հասել իր մասնագիտության ոլորտում, սակայն անձնական կյանքում դեռևս էական նորություններ և կամ լուրջ տեղաշարժեր չունի։

Անուշկան հաճախ է ասում, որ իր իրական տարիքը շատերը դժվարանում են միանգամից գուշակել։ Նա արդեն իսկ երեսուներեք տարեկան է, իսկ ովքեր իմանում են այդ մասին, ապշում և նույնիսկ չեն հավատում։

Անուշկան ամեն տարի հետևում է Սուրբ Սարգսի և Վալենտինի խորհրդին և աղի բլիթ է ուտում այդ առիթներով։ Ավելին, Անուշկան մեկ տարվա ընթացքում երկու անգամ է բլիթ ուտում, քանի որ դա իր համար շատ զվարճալի մի խաղի է նման։

Անուշկան պատմում է, որ եղել է դեպք, երբ երազում բազմամարդ միջավայր է տեսել։ Իր հետ կապված տոնական արարողության է նա երազում մասնակցել, որի ընթացքում էլ հանդիպել է Նրան։

Անուշկան ամեն դեպքում չի բացահայտում, թե ով է Նա, ում է տեսել երազում։