Ես ողջ եմ… Նարե Գևորգյանը ընկել է բեմում. նա հոլովակ է հրապարակել ու գրառում արել

Նարե Գևորգյանն այս օրերին համերգային ելույթներով է հանդես գալիս հայաստանյան տարբեր բնակավայրերում։ Մինչ երաժշտասեր հասարակությունը վայելում է Նարեի մասնակցությամբ համերգները, Նարեն ստիպված է լինում անցնել փորձությունների միջով։

Նարեի համերգներից մեկն Էջմիածնում է եղել։ Երգչուհին ոգևորված ելույթ է ունեցել, որի ժամանակ անսպասելի ու պատահաբար ոտքը սայթաքել է։ Նարեն չի կարողացել ոտքի վրա հավասարկշռության դիրքում մնալ և ընկել է։

Նրա կողքին գտնվող հայտնի երգիչներից մեկը՝ Հակոբ Հակոբյանը, նրան անմիջապես օգնել է ու ոտքի կանգնեցրել։ Այս միջադեպից հետո Նարեի երկրպագուները սկսել է շարունակաբար հետաքրքրվել նրա որպիսությամբ։

Բազմաթիվ հարցերին ի պատասխան՝ Նարեն տեղադրել է իր ընկնելու տեսանյութը՝ գրելով, որ ինքը ողջ է և իր հետ լուր բան չի պատահել։ Նարեի տեղադրած որոշ չափով զվարճալի տեսանյութը և այլ մանրամասներ նրա համերգային ելույթներից կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: