Հանրահայտ ու հարգված բժիշկներից Արտավազդ Սահակյանը որոշակի խնդիրներ ունի Զինվոր տան ղեկավարներից Հայկուհի Մինասյանի հետ՝ կապված բժշկական իր զբաղեցրած տարածքի հետ։ Բժիշկը աղմուկի տարածվելու հետո ասում էր, որ ինքը ջերմ հարաբերություններ ունի Հայկուհու հետ։

Այսօր, սակայն, Արտավազդ Սահակյանը վիդիո ուղերձ է պատրաստել ու տեղադրել իր էջում՝ հայտնելով, որ իրենց մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ տարածքը փորձ է արվում վերցնել։ Նա ընթերցում է մի նամակ՝ առավել մանրամասն ներկայացնելով իրավիճակը։

Ա․ Սահակյանը նշում է, որ փորձ է արվում այնպիսի տպավորություն ստեղծել, թե ինքը ևս համաձայն է առաջարկվող պահանջներին, մինչդեռ դա այդպես չէ։ Նա շեշտում է, որ եթե նույնիսկ ինքը համաձայնի առաջարկվող պահանջին, իր գործընկերները չեն համաձայնի։

Ուստի բժիշկը կոչով դիմում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Կառավարությանը՝ հարցին համապատասխան լուծում տալու համար։ Ա․ Սահակյանի տեղադրած տեսանյութը ներկայացնում ենք վարը։