Քրիստինա Եղոյանի օրը լցված է փոքրիկ, չքնաղ Լեայով։ Երգչուհին ապրում և շնչում է դստրիկով։ Լեան ոչ միան Քրիստինայի, այլ նաև համացանցային բազմաթիվ օգտատերերի սիրելին է։ Լեայի մասնակցությամբ կադրերն ամենից սպասվածն ու դիտվողն է Քրիստինայի հարթակում։

Երգչուհին նոր տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես է մայրը կանչում դստերը՝ տալով նրա անունը, սակայն նա չի արձագանքում։ Սակայն հետագա արձագանքից հասկանալի է դառնում, որ աղջիկն այդպես խաղ է անում մայրիկի հետ և միտումնավոր չի արձագանքում։

Այդ պատճառով էլ մայրը նրան փաղաքշաբար «կապիկ» է անվանում։ Դրան ի պատասխան Լեան ձայներ է հանում, որից մայրը ենթադրում է, որ աղջիկը չի ցանկանում, որ մայրն իրեն այդպես դիմի։

Փոքրիկ, կապուտաչյա Լեայի և Քրիստինայի օրվա հաճելի խաղային ու զվարճալի դրվագը կարող եք դիտել վարը կցված կարճատև նյութի մեջ։