Մնացական Բիչախչյանը գրում է. «Այս նկարն էլ մի քանի օր դարձավ քննարկման առարկա ու շարունակվում է: Նկարում գտնվող մեքենաների տերերին քննադատելն անձամբ գտնում եմ, որ օտարածին օրակարգ է: Ուշքի եկեք ժողովուրդ, մի տրվեք պատրանքների: Չեք զգում մասնատելը քանի տեսակ է լինում: Թեման էնքան խորքային է, որ մատերի արանքով պետք չէ նայել ու ընկնել էյֆորիաների գիրկը:

Նախ, առևտուր անելը բիզնես է, դրանով մարդիկ վարձատրում են իրենց աշխատողներին, պահում են մի քանի ընտանիքներ, հարկեր են վճարում, գոյացած հարկերից թոշակառուն, բանակը, երկիրն է սնվում: Ինչի՞ համար եք ուզում նոր աճող սերնդի, մանուկների գենետիկ հիշողությունը լցնել ամենօրյա վշտով, սգով:

5 տարեկան երեխան ձմեռ պապից նվեր է ուզում, տոնածառ է ուզում, նույն բանը ուզում է քրոջ որդին իր քեռուց, մյուսը հերեղբորից: Այդ երեխեքին անկյուն մղենք ու ասենք բալես, դու էլ մեր հետ վշտա ու ողբա՞: Ինչ է, ով սև շորեր հագնի, տանը նստի, ոչ մի տեղ չգնա ամենահայրենասե՞րն է, իսկ առևտուր ու նվերներ անողը դավաճա՞ն է:

Ինչքան հեշտ է մեր ժողովրդին կերակրել կեղծիքով ու բաժանել մասերի, հարևանի նկատմամբ ատելություն սերմանել, որ տես հարևանդ Դալմայից եկավ, նվերներով, բա ամոթ, աբուռ ունի՞ էլ չբարևես իրան, որ տանն էլ տեսնես գող մտնի, չնկատելու կտաս, իրան հասնում է, թող թալանեն, որ խելքը գլուխը հավաքի: Ու հասկանում եք, այդ սերմանած ատելությունը մնում է տարիներով:

Իսկ ինքերդ ձեզ հարց տվել եք խանութներ գնալը, նվերներ անելը, երեխային տանը տոնածառով կամ նոր տարվա սեղանով ուրախացնելը երբվանի՞ց է թույլատրելի: Մյուս տարվանի՞ց: Իսկ մյուս տարի մոռացվա՞ծ է լինելու այս ամենը: Վերջ հա՞: Հենց դա է քանդում մեր երկիրը, միայն սգում ենք, միայն վշտում, հուղարկավորության կենացներ ասողներ ենք, չմտածեք, մենք տեր ենք ու շատ շուտ մոռանում ենք:

Վշտալով ու սգալով չեն շենացնում երկիրը: Չեք զգում վշտի ու սգո թեմաներով փորձում են հիպնոզացնել, մթագնել ձեր ուղեղները: Իսկ ինքներդ ձեզ հարց տվել եք, թշնամին երբ կուրախանա, երբ չորս բոլորը սև ժապավեններ, դատարկ փողոցներ ու սգացող ազգ տեսնի, թե եռուզեռ, ժպիտ:

Իհարկե միևնույն ժամանակ էլ պետք է զուսպ լինել: Մի ասեք մեր ազգին, մի թելադրեք ինչպես անեն: Առանց այդ էլ այդ նույն առևտուր անողների երեսին չկա ժպիտ, չկա լույս: Մի մարեք եղածն էլ: Հազար անգամ ասել եմ ու էլի կասեմ, ՄԻ ՄԱՍՆԱՏԵՔ, ՀԵՐԻՔ Է»