Երիտասարդ զույգերից Էլենն ու Գոռը, ովքեր աչքի են ընկնում փոխադարձ շատ ջերմագին վերաբերմունքով, հաճախ են միմյանց հետ զվարճալի իրավիճակներ ստեղծում։ Այդ իրավիճակներից մի քանիսը նույնիսկ ֆիքսում և տեղադրում են իրենց սոցհարթակներում։

Էլենը շատ կենսախինդ ու կենսասեր աղջիկ է։ Նա նախորդ շաբաթ անակնկալ վերադարձել էր հայրենիք՝ առանց հարազատներին զգուշացնելու։ Նրանց զարմացական արձագանքները ֆիքսել և տեղադրել էր իր սոցհարթակում՝ ի ցույց դնելով հարազատին ուրախացնելու իր եղանակը։

Հերթական զվարճալի տեսանյութն օդակայանից է։ Հրապարակված նյութի մեջ երևում է, թե ինչպես է պարուհի Էլենը հարմար տեղավորվել օդակայանի բեռներ տեղափոխող շարժազամբյուղներից մեկի մեջ, իսկ Գոռը նրան պտտում է օդակայանի սրահով մեկ։

Զվարճալի այս գործողությունը առաջացնում է և՛ Գոռի, և՛ Էլենի ծիծաղը։ Նրանք ծիծաղում շարունակում են իրենց անսովոր զբոսանքն օդակայանում։ Այդ զվարճալի տեսարանը կարող եք դիտել վարը բերված նյութի մեջ։