Բլոգեր Դավան Երևանում իր աջակցությունն է առաջարկել պատանի երաժիշտ Արենին ու հրավիրել Մոսկվա

Դավան ռուսական ու հայկական միջավայրում բավականին հայտնի է իր բլոգերային ակտիվ գործունեությամբ։ Նա վերջերս եկել է Հայաստան՝ որոշակի բարեգործական նպատակներով։ Այս այցի շրջանակներում Դավան շրջում է երևանյան և հայաստանյան տարբեր վայրերում, հանդիպում ու շփվում հայաստանցիների հետ։

Նա երբևէ չի խուսափել հանրային հարթակներում ասել, որ ինքը հայ է։ Ահա հայ բլոգերը որոշել է առաջընթացի ու զարգացման հնարավորություն տա հայազգի մի շատ տաղանդավոր պատանու՝ Արեն Խաչատրյանին, ով պարբերաբար իր երաժշտական գործիքով ինքնաբուխ համերգներ է կազմակերպում Հյուսիսային պողոտայում։

Դավան հանդիպել է Արենի ծնողների հետ։ Տղայի հայրը տաքսու վարորդ է, իսկ մայրը՝ Գոհարը, սրճարանում է աշխատում։ Նրանք պայմանավորվածություն են ձեռք բերել, ըստ որի ծնողները, վստահելով Դավային, նրան թույլ են տալիս իրենց որդուն տանել Մոսկվա։

Դավան նպատակ ունի համագործակցել Արենի հետ՝ աշխատելով նրա ռեյտինգի բարձրացման վրա։ Հետո նա ցանկանում է, որ Արենն ինքնուրույն շարունակի իր փառքի ուղին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: