Այսօր խիստ արտառոց դեպք է գրանցվել օդանավակայաններից մեկում, որը գտնվում է Դուբայում։ Ինքնաթիռների կայանման համար նախատեսված հրապարակում իրար են բախվել երկու ինքնաթիռներ։ Ընդ որում, ինքնաթիռներից մեկը պատրաստվել է թռիչի, իսկ մյուսը կայանված է եղել։

Այս մասին հայտնում է Ֆլայդուբայ ավիաընկերության մամլո ծառայությունը։ Դեպքը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան։ Դուբայ քաղաքից Բիշքեք մեկնել պատրաստվող ինքնաթիռը hարվածել է Բահրեյնի Գուլֆ Էյր ինքնաթիռին՝ հետևի՝ պոչի հատվածին։

Ընդ որում, hարվածող ինքնաթիռի մեջ եղել են ուղևորներ, ովքեր, բարեբախտաբար, չեն տուժել ինքնաթռիների բախումից։

Նրանց տեղափոխել են սպասասարհ։ Ուղևորները ստիպված են եղել մի որոշ ժամանակ սպասել՝ նոր թռիչքի պատրաստվելու համար։

Միջադեպի մասին հաստատող հայտարարություն է տարածել նաև Գուլֆ Էյր ավիաընկերությունը՝ նշելով, որ միջադեպը օդում չի տեղի ունեցել, այլ ցամաքի վրա և վնասվել է իրենց ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռներից մեկի հետևի՝ պոչի հատվածը։