Արամեն նոր երգի պրեմիերա է ներկայացրել․ «Մաքուր սեր»

Արամեն շատ ակտիվ ստեղծագործական փուլում է գտնվում՝ ներկայանալով նորանոր գեղեցիկ երարժշտական ստեղծագործություններով, որոնց հիման վրա ստեղծվել են նաև թեմատիկ տարբեր տեսահոլովակներ։ Երգչի նորություններից մեկն էլ «Մաքուր սեր» վերնագրով ստեղծագործությունն է։

Ստեղծագործության խոսքերը հեղինակել է Պետրոսյան Մհերը, իսկ երաժշտությունը Գալստյան Վարդանի կողմից է ստեղծվել։ Ռեժիսորը Արամեի այս գործի դեպքում նույնպես նրա լավ ընկերներից մեկն է՝ Կոդաբաշյան Սյոման, որը մշտապես Արամեի կողքին է ստեղծագործական աշխատանքներում։

Արամեի ստիլիստը դիզայներ Նիկոլյան Արամն է, որի մասին վերջերս շատ խոսվեց հայտնի պատճառով։ Երաժշտական ձևավորմամբ զբաղվել է Միրզոյան Մարտինը։ Արամեի յութուբյան հրապարակման ներքո գրված է, որ երգը նվիրված է Գարիկին ու Էլեանորային։

Արամեի կյանքում նույնպես սիրո զգացումը վճռորոշ ու առանցքային դերակատարում ունեցող հանգամանքներից է, հատկապես մաքուր սերը։ Արամեի մատուցմամբ հնչող «Մաքուր սեր» գեղեցիկ ու նուրբ ստեղծագործությունը կարող եք վայելել կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: