Անմահ հերոս Սասուն Բալայանի քույրը՝ Գայանեն գրում է. «Երևի ես 4, Սասունը 3 տարեկան էր: Պապայիս մեքենայում մի երգ կար՝ Մուշն ու Սասուն հայոց պարծանք, ոտքի կանգնեցանք:

Դե ղարաբաղցի երեխեք: Մուշը մունք էինք հասկացել ու համոզված էինք, որ երգը մեր մասին է: Մունքը՝ ես եմ, Սասունն էլ Սասունը: Ու ձեռքներս իրար ուսի էինք գցում, գլուխներս իրար գլխի դնում ու երգում՝ Մունքն ու Սասուն հայոց պարծանք:

Չեք հավատա, բայց երկար տարիներ հետո հասկացա, որ երգում Մուշ էր ասում: Սաս, դու դարձար հայոց պարծանք, հայրենիքի, հայի պարծանք (նորմալ հայերի մասին եմ խոսում, ոչ թե ուղեղի տեղը ստամոքս ունեցողների):

Ես, իհարկե, էդ բախտը չեմ ունենա .հայրենիքի, հայի համար պարծանք ամեն մեկը չի կարող դառնալ: Բայց խոստանում եմ, շարունակել ապրել այնպես, որ ինչպես միշտ ես հպարտացել ինձնով, այնպես էլ երկնքից ժպտաս ինձ:

Որ Արթուրիկի պարծանքը, իհարկե նախ դու ես, բայց հետո էլ մի փոքր ես լինեմ, իրականացնեմ իր բոլոր երազանքները, քո ուզած տղան դարձնեմ՝ քո օգնությամբ, ու որ մի օր նորից հանդիպենք երկնքում, էլի գլուխ գլխի տանք երգենք՝ Մունքն ու Սասուն հայոց պարծանք: Կարոտել եմ քեզ շաաատ»: