«Անհնազանդության «պայքարը» ի կատար են ածում պատերազմից փախածներն ու թաքնվածները․․․» անմահացած Հայկի մոր գրառումը

Այսօր առավոտյան ի նշան իշխող ուժի հետ անհամաձայնության, մի շարք ուժեր փակել էին ճանապարհները՝ կաթվածահար անելով քաղաքային երթևեկությունը։ Փողոցը փակող անձինք նշում էին, որ իրենց պահանջը իշխանություններին նոր փաստաթուղթ ստորագրելու գործին խանգարելն է։

Նրանք նշում էին, որ ստորագրվելիք փաստաթուղթը բոլորովին էլ հայանպաստ չէ, ուստի պետք է անհապաղ վիժեցնել նոր փաստաթղթի ստորագրման գործընթացը։ Առավոտվա տնդդիմադիրների ակցիան տարաբնույթ մեկնաբանությունների առիթ դարձավ։

Իր սոցհարթակում մեկնաբանություն է թողել նաև Հայկ Հովհաննիսյանի մայրը՝ Աստղիկ Հովհաննիսյանը։ Նա մասնավորապես գրել է հետևյալը․ «Անհնազանդության «պայքարը» ի կատար են ածում պատերազմից փախածներն ու թաքնվածները։

Ժողովուրդ ողջամիտ եղեք էս պահին պետք չէ նման իրավիճակ Հայաստանում։ Մի խառնվեք կուսակցությունների խաղերին, մի էժանացրեք տղերքին․ Հայաստանը մերն է ու մենք նրա տերը մի օգնեք աշխարհին վերջնականպես բզկտել այն։ Սահմանները մի թուլացրեք, թույլ չտաք քաղաքացիական սկսվի»։

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: