Անասելի հուզիչ տեսանյութ հերոսացած Ալեն Մարգարյանի մասնակցությամբ

Ալեն Մարգարյանի մասին հետպատերազմյան շրջանում շատ է խոսվում։ Նա մեր ոսկե ու փայլուն երիտասարդության, մտավոր ներուժի պայծառ ներկայացուցիչ է, որի նպատակներն ու ծրագրերը մնացին կիսատ հայրենիքի պաշտպանության սուրբ գործին նվիրվելու ժամանակ։

Ալենը պատերազմյան օրերի առաջին թանկագին կորուստներից է։ Նրա մասին գրվեցին գրքեր, իսկ մայրը նվիրյալ կերպով շարունակում է իրագործել որդու ծրագրած գործերը՝ փորձելով արժանին մատուցել իր տղային։

Համացանցում մի հուզիչ տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է Ալեն Մարգարյանը։ Տեսանյութում Ալենը ծառայության մեջ է։ Նրան այցելության են գնացել ծնողները։ Ալենի փոքրիկ եղբայրը նույնպես երևում է տեսանյութում։

Ալենը, որ անչափ շատ էր սիրում եղբորը, զինվորական ողջույն է տալիս նրան՝ պաչելու թույլտվություն խնդրելով։ Եղբայրը թույլ է տալիս՝ ծիծաղեցնելով ներկաներին։ Նշենք, որ վերջերս Ալենի եղբայրը գիտական միջազգային մրցույթի էր մասնակցել՝ պատվով ներկայացնելով Հայաստանը։

Ալենի մասնակցությամբ հուզիչ տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: