Քանքանյան Ագան սկսել է ավելի հաճախ խոսել իր երեխաների մասին։ Թերևս պատճառներից մեկն էլ այն է, որ զավակները մեծացել ու ծնողներին հպարտանալու մեծ առիթներ են տալիս, որն էլ պատճառ է դառնում, որ Ագա խոսի նրանց մասին։

Նահանգներում ներկայացվել է ցուցահանդես, որին մասնակցել է նաև Ագայի աղջիկը՝ Վիվիենը։ Նա ընտանիքի ավագ զավակն է։ Բավականին տաղանդավոր է։ Վիվիենը նկարելու հետաքրքիր ոճ ունի, որն էլ մատուցվել է ամերիկաբնակ հանրությանը։

Վիվիենի ցուցադրության մասին պատմող մի քանի կադր է Ագան տեղադրել իր հարթակում, որոնց կից գրել է հետևյալը․

«Ես այն մամաներից եմ, որ հուզվում են նույնիսկ մանկապարտեզի հանդեսին, իսկ այսօր մեծ հպարտությունից էի հուզվում ու հազիվ պահում էի արցունքներս։ Չէ՞ որ աղջկադ ստեղծագործությունները ցուցահանդեսի պատերին տեսնելը մեծ պատիվ է ու երջանկություն։ Դուք է՞լ եք «լացկան» մամա»։