Այսօր Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանին վերջին հրաժեշտը տալու օրն էր. մանրամասներ

Մենուա Հովհաննիսյանը Հայ Ասպետ հայտնի կրթական հաստատության Ռազմագիտության ուսուցիչն էր: Նա իր սաներին սեփական օրինակով էր ռազմագիտության և հայրենասիրության դասեր տալիս՝ դառնալով հերոսի իսկական չափանիշ:

Մենուա Հովհաննիսյանի զոհվելու մասին մենք իմացանք շուրջ երկու ամիս առաջ: Սակայն միայն երեկ է հնարավոր եղեկ կազմակերպես հերոսի հոգեհանգստի արարողությունը, իսկ այսօր եղել է հերոսին վերջին անգամ հրաժեշտ տալու օրը:

Հերոսին իրենց վերջին հրաժեշտը տալու համար եկել էին տարբեր անհատներ, հերոսի սաները, գործընկերները, մարտական ընկերները: Ըստ ականատեսների՝ հոգեհանգստյան վայրում հավաքվել են բազմաթիվ մարդիկ՝ առանց քաղաքական հայացքների տարբերության:

Հավաքվածները միմյանց հետ կիսում էին իրենց հուշերն ու տպավորությունները հերոսի հետ շփումներից, իրենց հիացմունքն էին արտահայտում նրա անսահման հայրենասիրության առիթով:

Մենուայի վերջին հրաժեշտի կապակցությամբ իր սոցհարթակում հատուկ հրապարակում է արել Արցախի նախագահը՝ կարևորելով և արժևորելով Մենուայի գործունեության հերոսականությունն ու նվիրվածությունը:

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: