Ամեն մի ծնողի համար զավակի ամուսնությունը բացառիկ կարևորության ու նշանակության իրադարձություն է։ Տիգրան Ասատրյանն այս առումով բացառություն է։ Օրերս նա ամուսնացրեց իր հոր անվանակից զավակին՝ կրտսեր Արամին։

Արամն ընտանիք է կազմել Լիլիթի հետ։ Բացի այն, որ Տիգրան Ասատրյանը Արամի ու Լիլիթի համար բացառիկ շքեղ ու ճոխ հարսանիք էր կազմակերպել և իրականացրել, նա նաև հանդես է եկել բացառիկ նվերով։ Հայտնի երգիչը տղային երգ է նվիրել։

Տիգրանի նվիրած երգը վերնագրված է «Իմ Արամին»։ Երգում հայրական հույզերի և ապրումների մասին խոհեր են հնչում։ Երգիչը պատմում է, թե ինչ նվիրական մտքերով ու երազանքներով է հետևել օրեցօր մեծացող իր տղային՝ նրան ամենալավ ապագան ցանկանալով։

Տիգրանի երգին զուգահեռ պատրաստվել է արխիվային կադրերով հարուստ մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչ մանկություն է ունեցել կրտսեր Արամը։ Տիգրանի հուզիչ երգը, ինչպես նաև Արամի անցկացրած տարիների մասին պատմող տեսահոլովակը կարող եք դիտել կից։