Այսօր հայտնի քաղաքական գործիչներից Արթուր Վանեցյանի ընտանիքում օրը հատուկ նշանակություն ունի, քանի որ այսօր է լույս աշխարհ եկել ընտանիքի միջնեկ զավակը՝ Դավիթը։

Որդու ծննդյան օրվա առիթով Արթուր Վանեցյանը տեղադրել է իր և որդու ջերմ լուսանկարներից մեկը, որին կից նաև շնորհավորական գրառում է արել իր սոցհարթակում։

Նա գրել է․ «Այսօր միջնեկ զավակիս՝ Դավիթի ծննդյան օրն է, նա դարձավ 14 տարեկան: Դավիթ ջան ցանկանում եմ, որ լինես մեր հայրենիքի արժանապատիվ քաղաքացի: Ծնունդդ շնորհավոր տղաս»:

Նշենք, որ Վանեցյանի ընտանիքում երեք զավակ է մեծանում։ Զավակներից ավագն ու միջնեկը տղաներ են, ովքեր արդեն հասուն պատանիներ են, իսկ կրտսերը դստրիկ է, ով մանկահասակ բալիկ է։

Արթուր Վանեցյանի կինը՝ Նոնա Վանեցյանը, զբաղվում է երեխաների կրթական գործընթացներով։ Նա հաճախ է ամուսնու և երեխաների հետ համատեղ լուսանկարներ տեղադրում, սակայն քաղաքական բնույթի գործունեություն չի ծավալում։