Ահա թե ինչպես է հայտնի դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը շնորհավորել սկեսուրին ծննդյան օրվա առիթով

Հանրահայտ դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը, ինչպես հայտնի է, կյանքը կապել է նույն ոլորտի մեկ այլ հայտնի ներկայացուցչի՝ Նարեկ Հայկազյանի հետ։

Ինչպես Ծովինարը, Նարեկը նույնպես ծնվել ու մեծացել է արվեստագետի ընտանիքում՝ մշակութային միջավայրում։ Նարեկի մայրիկը Երազիկ Հայկազյանն է, ում նաև Էլեն են ասում։

Երազիկ Հայկազյանը երեք զավակների մայր է։ Զավակներից ավագը Նարեկն է, միջնեկը՝ Արեգը, ով տասնութ տարեկան է, իսկ կրտսերը Ալենն է, ով տասնհինգ տարեկան է։

Նարեկի մայրիկի՝ Երազիկի մայրը Ջուլիետ Մատինյանն է, իսկ նրա քույրը հանրահայտ արտիստուհի Նարե Հայկազյանն է։ Ինքը՝ Երազիկ Հայկազյանը, մասնագիտությամբ փաստաբան է։

Այսօր Երազիկ Հայկազյանի ծննդյան տարեդարձն է։ Օրվա առիթով նրա դերասանուհի հարսը՝ Ծովինար Մարտիրոսյանը, տեղադրել է իրենց համատեղ լուսանկարը և գրել է հետևյալ շնորհավորական բարեմաղթանքը․

«Շնորհավոր մամ ջան, առողջ լինես ու երջանիկ»։ Ծովինարի շնորհավորանքին միացել են շատերը՝ շնորհավորելով Երազիկ Հայկազյանին։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: