Ռուս հանրահայտ լրագրողներից Սվետլանա Կուլչիցկայան իր հարթակում գրել է․ «Ոչ թե հեքիաթ է, այլ իրական պատմություն։ Վերջերս հիվանդացել էի։ Միայն բարձ կար կողքիս, դեղամիջոցներ և նոութբութ։ Հետո՝ ձայներ, որոնք հայտնվում կամ անհետանում էին։ Ինչ-nր բան էր երևում աչքիս։

Առավել ուշադիր նայելուց հետո տեսա, որ Լենինգրադյան փողոցի վրա հայերը առևտուր են անում․ նրանք ծիրան են առաջարկում գնել։ Ես հայտարարություն տեղադրեցի այդ մասին։ Իսկ այսօր Տեխասից հաղnրդագրություն եմ uտանում մի մարդուց, ով նյութերիս տակ լայքեր է դնում ու երբեմն էլ բարի խոսքեր է գրում։

Նա նախկինում ապրել է Կրասնոդարում։ Ուրեմն նա այսօր գրել է, որ շնորհակալ է ինձ այն ամենի համար, ինչ ես հրապարակել և հրապարակում եմ իր հայրենիքի ու հայրենակիցների մասին։ Նա ինձնից հեռախոսահամար և հասցե հարցրեց։ Իսկ մեկ ժամից համեղ ծիրանով տուփը ինձ մոտ էր՝ խոհանոցիս սեղանի վրա։

Ահա այդպիսին են նրանք՝ հայ կովբոյները։ Հավատացե՛ք, ես անհագորեն լաց էի լինում․ աշխարհի բոլորովին մյուս ծայրում ապրող մեկը չգիտես ինչու հոգ է տանում իմ մասին։ Ծիրանը «Տեխասից» շատ համեղ է։ Այո՛, հավելեմ նաև, որ կային հասկեր Արցախից»։