Հանրաճանաչ բժիշկ Վահե Տեր-Մինասյանը, անդրադառնալով խորհրդարանական վերջին քննարկումներին, գրել է․ «Լսում եմ պատգամավորների հարցերը առողջապահության նախարարին ու հերթական անգամ համոզվում, որ մեր խորհրդարանում իսպառ բացակայում է պրոֆեսիոնալիզմը։

Ախր պատգամորներ ջան, խորհրդարանը Ձեր բակի «բեսեդկան» չի, նախարարն էլ հարևանի բժիշկ տղան կամ աղջիկը, որին կարելի ա անկապ ու անիմաստ հարցեր տալ՝ օգտվելով այն փաստից, որ վերջինս ստիպված է համբերատար բոլորին պատասխանել։

Ախր կարելի է պատրաստվել՝ մի քանի նյութ կարդալով։ Կարելի է վերջապես գործի դնել օգնականներին (կարծեմ հենց դրա համար են աշխատավարձ ստանում): Վերջապես ամենալավ մեթոդը, երբ բացարձակ չես տիրապետում թեմային, կարելի է պարզապես լռել։

Թե չէ անկեղծ չեմ կարողանուն հասկանալ մեր որոշ պատգամորներ պրովակատո՞ր են, տգե՞տ, թե աշխատանքի իմիտացիայով զբաղված «քուչի» խմբակ»,- իր գրառումը եզրափակել է Վահե Տեր-Մինասյանը։