Քրիստինե Պեպելյանը նոր երգի պրեմիերա է ներկայացրել․ ահա թե ում է նվիրված երգը

Քրիստինե Պեպլյանի համար դեկտեմբերի 21-ը առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այդ օրը նրա միակ որդու՝ Արեգի ծննդյան օրն է։ Արեգի ծնունդից ի վեր Քրիստինեն որդու մասին իր մայրական ջերմ սերն արտահայտել է՝ առանց Արեգի դեմքը ցուցադրելու։

Այսօր Քրիստինեն որդու ծննդյան օրվա առիթով բացառություն է արել։ Նա ոչ միայն հրապարակել է որդու դեմքը պատկերող լուսանկար, այլ նաև հատուկ երգ է ներկայացրել, որը գրված է Արեգի համար և Արեգի անունով։

Քրիստինեի ներկայացրած ստեղծագործության երաժշտության հեղինակը և գործիքավորողը Գուրո Գասպարյանն է, իսկ խոսքերը պատկանում են Անահիտ Մխիթարյանին։ Երգը դեռևս առանց հատուկ տեսահոլովակի է ներկայացվում։

Որդու ծննդյան օրվա առիթով ներկայացրած Քրիստինե Պեպլյանի նոր ստեղծագործությունը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։ Օգտատերերը հիացական արձագանքներ են տվել Ք․ Պեպելյանին՝ մաղթելով բարին բոլոր ընտանիքների արեգակ երեխաներին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: