Քրիստինա Եղոյանը իր առաջին բալիկի սեռը բացահայտող տեսանյութ է հրապարակել

Ամենևին էլ գաղտնիք չէ, որ Քրիստինա Եղոյանը շուտով մայրիկ է դառնալու։ Յուրաքանչյուր առաջնեկին սպասող նորաթուխ մայրիկի նման Քրիստինան ևս մեծ հուզմունքով ու սրտի թրթիռով է սպասում իր առաջին բալիկին։

Նա մինչ այս խուսափում էր իր հղիության մասին փաստող որևէ նյութ հրապարակել։ Այսօր արտիստուհին ի վերջո հրապարակել է մի տեսանյութ, որը ոչ միայն փաստում է, որ Քրիստինան շուտով մայրիկ է դառնալու, այլ նաև բացահայտում է, թե ինչ սեռի բալիկ է ունենալու արտիստուհին։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է Քրիստինան բացում փակ տուփը, որտեղից դուրս են գալիս վառ վարդագույն փուչիկներ, որոնք խորհրդանշում են, որ Քրիստինան շուտով աղջիկ բալիկ է ունենալու։

Արտիստուհին տուփը բացելիս միայնակ է։ Երևում է, որ նա երջանկանում է այդ իրողությունից։ Քրիստինան Ամերիկա է մեկնել՝ ծնողների և քույրիկի հետ։ Ըստ ամենայնի՝ նրա հետ չէ ամուսինը։ Տեսանյութը՝ կից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: