Քրիստինա Եղոյանը վերջին շրջանում մայրիկ դարձած հանրահայտ դեմքերից է։ Նորաթուխ մայրիկն իր ապրումներով, զգացողություններով, մայրական ուղու իր փորձով կիսվել է սոցհարթակում հետևորդների հետ։

Քրիստինայի տեղադրած կարճ, սիմվոլիկ տեսանյութում երևում է, թե ինչ փուլերով է անցել Քրիստինան մինչ իր առաջնեկ բալիկին մայրական ջերմ գիրկն առնելը։

Քրիստինայի տեղադրած տեսանյութում երևում է, թե նա ինչպես է մինչ բալիկին լույս աշխարհ բերելը մտահոգ ու անհանգիստ նստած ծննդատան միջանցքում։ Ապա նա բարձրանում է բժշկի մոտ, որից հետո նրան արդեն սայլակով տեղափոխում են վիրահատարան։

Հաջորդիվ կադրեր են, որոնցում Քրիստինան արդեն շոյում է իր փոքրիկի թաթիկը, նրան իր ջերմ գիրկն է առնում։ Արտիստուհին նաև վարդերի շքեղ ծաղկեփունջը ձեռքին լուսանկար է տեղադրել՝ շնորհակալություն հայտնելով իրեն ուղղված ջերմ խոսքերի համար։

Քրիստինայի տեղադրած տեսանյութը, որտեղ համառոտ պատմվում է նորաթուխ մայրիկի անցած ճանապարհը մինչ բալիկին լույս աշխարհ բերելը, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։