Սիրուն Մինասն ականատես է եղել բացառիկ մտահոգիչ իրողության, որի մասին էլ պատմում է։ Նա իր մեքենայից տեսանյութ է տեղադրել՝ պատմելով այսօր իր ականատես եղած տհաճ մի իրողության մասին։

Մինասը կլինիկայում աշխատելիս պատուհանից նկատել է դիմացի այգում նկատած երկու մարդու՝ հավանաբար զույգեր, որոնք զրուցել են։ Նա տարօրինակ բան է նկատել այդ զրույցի մեջ, իսկ քիչ անց տեսել է, թե ինչպես է տղան ձեռքով ագրեսիվ կերպով բռնում ու թափահարում աղջկա մազերը։

Որոշ ժամանակ անց Մինասը տեսել է նաև, որ տղան դրանից հետո բռունցքով hարվածում է աղջկա գլխին։ Մինասին հատկապես բարկացրել է այն փաստը, որ այդ ամենը տեղի է ունեցել հենց բազմաթիվ մարդկանց աչքի առաջ, որոնք չեն խառնվել այս միջադեպին։

Միանսը հորդորում է բոլորին, որ խառնվեն նման դեպքերին՝ թույլ չտալով բռնnւթյուն աղջիկների նկատմամբ, քանի որ նման դեպք կարող է պահատել ցանկացածի հետ։ Տեսանյութը՝ կից։