Նորից ուժեղ երկրաշարժ, առաջին կադրերը․ քաղաքացիները խուճապահար քննարկում են բնակավայրերն ընդմիշտ թողնել հեռանալու, նաև Թուրքիայից ընդհնարապես հեռանալու տարբերակները

Վերջերս Թուրքիայում խիստ հաճախակի բնույթ են կրել երկրաշարժները, որոնք իրենցից լուրջ վտանգներ են ներկայացնում։ Երկրաշարժների շարունակական բնույթը լուրջ անհանգստություն է առաջ բերել բնակիչների շրջանում։

Պարզվում է, շատերը ոչ միայն այլևս չեն ցանկանում երկրաշարժի ռիսերին ենթարկվել, այլ նաև դիտարկում են Թուրքիայից մշտական հեռանալու, արտագաղթելու տարբերակը, քանի որ դա ամենից ճիշտն են համարում։

Այս մասին իր հարթակում Կարեն Հովհաննիսյանը գրել է․ «Թուրքական սոցցանցերում խուճապային տրամադրություններ են։ Ներկայիս Թուրքիայի Հաթայ նահանգում Թուրքիայի ժամանակով ժամը 20:04 — ի և 20:07-ի երկրաշարժերը զգացվել են նաև Այնթափում (Գազիայնթափ), Ադանայում, Օսմանիեում, Մարաշում (Քահրամանմարաշ):

Սոցցանցերում քաղաքացիները խուճապահար քննարկում են բնակավայրերն ընդմիշտ թողնել հեռանալու, նաև Թուրքիայից ընդհնարապես հեռանալու տարբերակները։ Պետք է ասեմ, որ սա մասսայական բնույթ է կրում»,- իր գրառումը եզրափակել է Կարեն Հովհաննիսյանը։

Ստորև ներկայացնում ենք ուժեղ երկրաշարժի առաջին կադրերը, որոնց հաջորդել են հետցնցումներ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: