Հայկ Թորոյանը գրում է․ «Պատկերացրու, տանդ կողքը հարևանի հողամասնա, աչքդ էլ էդ հողամասի վրայ ա, մի օր ծեծով ջարդով էդ հարևանիդ հողից մի քիչ բռնազավթում էս, հետո մտնում տանդ խոհանոց և տան անդամներով մի Շամպայն բացում, ու ոգևորված ինքդ քեզ խաբում, որ այն արդեն քո հողամասն ա։

Շենքից էլ մի երկու շոպլիկ հարևան զանգում ասում ա՝ շնորհավոր, ու տանդ երեխաներն էլ հրավառություն են անում և ցայտկոտելով ուրախանում, որ պապան ուժեղ էր, խոհանոցում Շամպայն գմփցրեց, որ խոհանոցում դուխով ասեց, էդ հողը մերն ա, բայց փաստացի, Քաղաքապետարանով և միջազգային ածյաններով էդ հողը հարևանինդ ա, ու տան մեծերը լավ գիտեն, որ Քաղաքապետարանը մի օր գալու ա, «գլուխդ ջարդի, դուռդ պլոմբի, ու այնքան տուգանի, որ տանդ երեխեքը սովամահ լինեն, իսկ մի օր անպայման հողամասը հետ տաս ճիշտ տիրոջը»։

Հ.Գ. Տան մեծերը պուտլյառն էր, խոհանոցն ու Շամպայնը ՌԴ-ի խորհրդարանը և խորհրդարանի ցինիզմ ծափերը, իսկ տան ցայտկոտող երեխաները, դա ՌԴ-ի ժողովուրդն է, նրանց, որոնց թվումա, թե խոհանոցում շամպայն գմփցնելով, էդ Դոնեցքն ու Լուգանսկը Միջազգայնորեն, «այսինքն, քաղաքապետարանով» հաստատվելու է։

Իսկ էն հետև մտնող հարևաններն էլ, լուկաշենկոներն են։ Լավ մնացեք։ Էնպես, որ ՌԴ-ի խորհրդարանի որոշումը, միջազգայնորեն ոչ մի կոպեկի արժեք չունի և դա միայն վնասելու է ՌԴ-ին և շոպլիկ հարևաններին»։