Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Դավիթ Օսիպյանին․ ահա թե ով է նա և ինչու է քաղաքապետն ընտրել նրան

Քաղաքապետը այսօր այցելել է 16-րդ թաղամաս՝ հյուրընկալելով Դավիթ Օսիպյանին։ Դավիթն արցախյան վերջին պատերազմի այն մասնակիցներից է, ով կորցրել է քայլելու կարողությունը։

Հետպատերազմյան շրջանում քաղաքապետարանը նոր վերելակներ տեղադրելու հարցում առաջնահերթությունը տվել է այն շենքերին, որտեղ արցախյան մարտերի մասնակիցներ են ապրում։

Այդպիսով քաղաքապետարանը նպատակ է ունեցել թեթևացնել հայրենիքի համար առողջությունը զոհած մարդկանց կյանքն ու կենցաղը։

Հայկ Մարությանն անձամբ ցանկացել է հասկանալ, թե որքանով են նոր վերելակները ազդում հաշմված քաղաքացիների կենցաղը թեթևացնելու հարցի վրա։ Նա զրուցել է Դավիթի հետ, ծանոթացել երիտասարդ տղայի ապագա ծրագրերին։

Պարզվում է՝ Դավիթը մինչ ծառայության անցնելը նպատակադրվել է խոհարարական գործով զբաղվել, սակայն այժմ ցանկանում է ընդունվել Ֆիզկուլտ ինստիտուտ և դառնալ բժիշկ-կինեզիոլոգ, քանի որ սեփական փորձով համոզվել է, թե մեր օրերում որքան կարևոր է այդ մասնագետի դերը։

Հայկ Մարությանի այցի մասին պատմող տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: