«Փաստացի հաստատվեց, որ ադրբեջանական բանակը թուրքական բանակի առանձին զորամիավորում է․․․»

Նարինե Դիլբարյանը գրում է․ Ադրբեջանի խորհրդարանն արդեն քննարկել և միաձայն ընդունել է «Ադրբեջանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջև դաշնակցային հարաբերությունների մասին Շուշայի հռչակագիրը հաստատելու մասին» օրենքի նախագիծը։

Թուրքիան ու Ադրբեջանը հստակ և հետեւողական ամրագրում են իրենց նույնականությունը և միասնական քաղաքական օրակարգը, որը բացարձակ ոչ մի առնչություն չունի փաշինյանական «խաղաղության դարաշրջանի հետ»: Ադրբեջանը գնահատեց Թուրքիայի աջակցությունը «30-ամյա հայկական ագրեսիան կասեցնելու, օկուպացված հողերի ազատագրման, Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման գործում»:

Փաստացի հաստատվեց, որ ադրբեջանական բանակը թուրքական բանակի առանձին զորամիավորում է։ «1915 թ. իրադարձությունները» Ցեղաuպանություն համարելը և դրա ճանաչման համար պայքարելը որակվեց «պատմության խեղաթյուրման փորձ»: Այսպիսին է Ալիևի և Էրդողանի օրակարգն ու գործունեության հստակ ծրագիրը:

Իսկ ինչո՞վ է զբաղված «ներդաշանակ քաղաքականության» հայր և ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանն իր խորհրդարանի և կառավորության հետ. զուգահեռ իրականությո՞ւն է երկնում, բանակի տոնից է ձերբազատվում, խոսում ինչ-որ բարեփոխումների մասին, իսկ գործնականում կազմաքանդվող բանակի համար ոչ մի ռազմավարություն չի մշակում, Արցախի կարգավիճակի, Մինսկի խմբի եռանախագահության հետագա դերակատարման մասին ոչ մի կերպ չի արտահայտվում, ըստ էության արդեն հայտարարել է «Արցախը Հայաստան է և վերջ» ձևակերպումից հետո, որ այլևս սպառված է համարում գործնական և տեսական բոլոր հնարավորությունները Ադրբեջանի կազմից դուրս Արցախի հարցի կարգավորման համար:

ՀՀ խորհրդարանն ու կառավարությունը, նրանց շարքերը համալրելու կազմ-պատրաստ նախագահացու Վահագն Խաչատրյան-Խաչատուրյանը Փաշինյանի գլխավորությամբ զարմանալի, զարմանալի աններդաշնակության մեջ են տարածաշրջանային իրականության հետ՝ դրանով իսկ կամա, թե ակամա նպաստելով մեր տարածաշրջանում հայկականության ապացույցներն ու գործոնները ջնջելու հակահայ քաղաքականության հետ: Կա՞ Հայաստանում որևէ հաստատություն, ուժերի համախումբ, որ ունակ է իրավիճակին համարժեք լուծումներ առաջարկելու և իրագործելու»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: