Միքայել Համբարձումյանը, որ արդեն նախկին ԱԱԾ տնօրենն է, նախօրեին հարցազրույց էր տվել, որի ժամանակ բացել էր փակագծեր՝ հայտնելով բավականին սուր կարծիքներ ու քննարկումների դարձած փաստեր։

Անդրադառնալով Մ․ Համբարձումյանի վերջին հարցազրույցի շրջանակներում արտահայտած մտքերին՝ Գևորգ Դանիելյանը գրում է հետևյալը․ «Լսում էի Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանին։

Խիստ կարևոր այլ հարցերից զատ, պատասխանատու կերպով փաստարկված պնդում է, որ դեռևս հոկտեմբերի 17-ին պшտերազմը դադարեցնելու Վլ. Պուտինի առաջարկը ԳԱՂՏՆԻ է պահվել բոլորից, այդ թվում՝ իրենից, հակառակ պարագայում հոկտեմբերի 19-ին կայացած Անվտանգության խորհրդի նիստում խաղաղություն հաստատելու որոշում կկայացվեր։

Դրանից հետո արձանագրվել է ևս 2000֊ից ավելի զnհ, ունեցել ենք մեծաքանակ հшշմանդամներ։ Իսկ դուք, պարոնայք շարունակեք հնարավորինս թունդ հшյհոյանքներով և պարտադիր թուրքական բառապաշարի համարժեք կիրառմամբ լռեցնել հակառակորդներին, առանձնակի ոչինչ չի եղել»,- իր խոսքն ավարտում է Գևորգ Դանիելյանը։