Փառք Աստծո, իմ սիրելի երեխաները հիանալի թռիչք ունեցան․ ահա թե ինչ տեսանյութ է հրապարակել Դիանա Գրիգորյանի մայրը

Հայտնի սցենարիստ ու ռեժիսոր Դիանա Գրիգորյանի անձնական կյանքում առանցքային դեր ունեն նրա երեխաներն ու մայրը։ Նրանք հիմնականում միասին են անցկացնում իրենց օրը։

Դիանա Գրիգորյանը տարբեր առիթներով խոստովանել է, որ իր երեխաների հայրն արտերկրում է ապրում։ Նրա երեխաները հաճախ են լինում արտերկրում՝ հայրիկի մոտ։

Ամանորին ընդառաջ արտասահմանում գտնվող Դիանայի դուստրն ու որդին վերադարձել էին հայրենիք։ Այս մասին պատմող փոքրիկ տեսանյութ էր տեղադրել ժամանակին Դիանայի մայրը՝ Ալլա Գրիգորյանը։

Նա փոքրիկ տեսանյութով ցույց էր տվել, թե ինչպես է դիմավորում սիրելի թոռներին։ Նախօրեին նրա սիրելի թոռները նորից հեռացել են երկրից։

Ալլա Գրիգորյանը նորից փոքրիկ տեսանյութ է տեղադրել՝ ցուցադրելով, թե ինչպես է դստեր հետ ճանապարհում թոռնիկներին։ Կադրերում երևում է, որ Դիանան հուզված է։ Նա հուզմունքով է իր զավակներին ճանապարհում։

Տատիկը կադրերին կից գրել է, որ երեխաները բարեհաջող են տեղ հասել։ Ալլա Գրիգորյանի տեղադրած կադրերը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: