Մալիշկայում հաստատված մի տիկին վարչապետի այցի ժամանակ փորձել է մոտենալ նրան հատուկ նպատակով։ Նա աuում է, որ ինքը հենց սկզբում էլ ցանկացել է իր ձեռքի հովանոցով hարվածել վարչապետին, սակայն նրա թիկնապահները թույլ չեն տվել տիկնոջը մոտենալ։

Տիկինը նշում է, որ այդ քայլը բացառապես հայրենասիրական, անանաձնական դրդապատճառ ունի, իսկ պատճառը կապված է երկրի վիճակի հետ։ Նա բազմազավակ ընտանիքի մայր է։ Երևանից է, ապրել է Բերձորում, օգոստոսին է տեղափոխվել Բերձորից։

Հետո տիկնոջը կանչել են ոստիկանություն, գործ է հարուցվել, սակայն այդ փաստը տիկնոջը չի անհանգստացնում։ Նա չի փոշմանել, որ նման քայլի է դիմել։ Տիկինը նաև ասում է, որ իր քայլից հետո սոցհարթակներում անիրազեկ անձինք ասում են, թե նա գումարի դիմաց է այդ քայլին գնացել։

Տիկինը բացառում է այդ վարկածը՝ նշելով, որ նա նման քայլի որևէ դեպքում չի գնա։ Տիկնոջ մեկնաբանությունը՝ կից։