Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է տաղանդաշատ ու հանրաճանաչ արտիստը, որն աշխատում էր Արտաշատում գտնվող Ամո Խարազյանի անունը կրող թատրոնում։ Արտիստը կյանքից անժամանակ է հեռացել, նա սեպտեմբերի չորսին էր բոլորել վաթսունութ տարին։

Նրան հայ հանրության մեջ հատկապես ճանաչեցին հեռուստանախագծերում տարատեսակ դերակատարումներով։ Բագրատ Գևորգյանը կերտել է բազմաթիվ դերեր, իսկ հեռուստատեսությամբ հեռարձակվող ընտանեկան պատմություններում կարողացել է ներկայացնել հայ տղամարդուն՝ տարբեր իրավիճակներում։

Բագրատ Գևորգյանը ժամանակին նաև Ստեփանակերտի թատրոնում է աշխատել։ Դեռևս տասներկու տարի առաջ արտիստը վաստակավորի կոչում է ստացել, իսկ նախընթաց ու հետագա տարիներին նաև ոլորտի բարձր պարգևներով է պարգևատրվել։

Հայտնի է, որ արտիստին վերջին հրաժեշտը տալու են վաղը՝ Երևանի Կոնդի եկեղեցում, իսկ հետո՝ հաջորդ օրը, տեղափոխելու են Արտաշատ՝ հարազատ թատրոն, որտեղ էլ հարազատները, գործընկերներն ու երկրպագուները կարող են վերջին անգամ հրաժեշտ տալ տաղանդաշատ արտիստին։