Ցավալի․ «Երևանի մարդաuպան երթևեկությունը էլի մի շատ լուսավոր ու ստեղծարար կյանք է խլել․․․»

Այսօր հայտնի է դարձել ևս մի ցավալի ու արժեքավոր մարդկային կորստի մասին։ Ավտովթարի հետևանքով մահացել է Ասլամազյան Մանանան, որը ժամանակին եղել է «Ինտերնյուս»-ի գլխավոր տնօրենը, ղեկավարում է «Կրթված լրատվամիջոցներ» ֆոնդը։

Վրաերթը տեղի է ունեցել օգոստոսի երեսունին՝ երեկոյան ժամը հինգից հետո։ Մանանային հիվանդանոց են տեղափոխել, որտեղ երկուս ու կես ժամ մնալուց հետո նա մահացել է։

Սեդա Գրիգորյանը Մանանա Ասլամազյանի անժամանակ մահվան մասին ցավով ու ափսոսանքով գրել է հետևյալը․ «Երևանի մարդաuպան երթևեկությունը էլի մի շատ լուսավոր ու ստեղծարար կյանք է խլել, շատ եմ ցավում ու ցավակցում մտերիմներին։

Ես քիչ եմ շփվել Մանանայի հետ, բայց շատ եմ լսել հետխորհրդային անկախ մեդիա դաշտում իր հզոր ու հիմնարար գործունեության մասին, վարակիչ դրական էներգիա տարածող մարդ»։

Նշենք, որ Մանանա Ասլամազյանի մահվան փաստին վավով ու ափսոսանքով անդրադառնում են շատերը, որոնք առնչվել են նրա հետ, հատկապես նրա ուսանողները։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: