Ցավալի․ 53 տարեկանում վթարի հետևանքով մահացել է հանրահռչակ դերասանուհին

Օգոստոսի հինգին վթար է տեղի ունեցել, որի հետևանքով հանրահռչակ դերասանուհի Էնն Հեթչը ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել։ Նրան արհեստական շնչառական սարքավորում են միացրել։ Հեթչը երկու տղաների մայր էր։

Էննին հրշեջներն ու փրկարարները մեծ դժվարությամբ են կարողացել դուրս հանել վթարված մեքենայի միջից։ Նա ուղեղի ծանր անօքսիկ վնասվածք և լայնածավալ այրվածքներ էր ստացել, որոնք անհամատեղելի էին կյանքի հետ։

Էննը շուրջ հինգ օր միացված է մնացել արհեստական շնչառական սարքավորմանը, սակայն երբ բժիշկները արձանագրել են նրա ուղեղի մահը, հարազատները որոշել են անջատել սարքավորումը։ Հիսուներեքամյա Հեթչի տղան այսպես է մեկնաբանում իրենց արարքի շարժառիթը․

«Վեց օր գրեթե անհավատալի զգացմունքային տատանումներից հետո ես մնացի խորը, անխոս տխրության մեջ: Հուսով եմ, որ մայրս ցավից ազատված է և սկսում է ուսումնասիրել այն, ինչ ես սիրում եմ պատկերացնել որպես իր հավերժական ազատություն»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: