«Տունը, որտեղ ապրում եմ ես, մեր ընտանիքի միակ տունը Երևանում դրել եմ գրավ, ստացել գումարը, գնել սովետից մնացած կոլտնտեսության մնացորդները՝ վթարային պատերը և․․․»

Դավիթ Դավթյանը գրում է․ «Ուզում եմ կարդաք: Կարդաք ոչ թե իմանալու համար, այլ մեսիջ ունեմ:
Կյանքի եմ կոչում իմ մեծ ծրագիրը, ծրագիր, որ առնվազն 10 տարի գրեթե ամեն օր մտքումս կառուցել, քանդել ու նորից կառուցել եմ` արտադրական ժամանակակից ճագարաբուծական համալիր` իր փակ շղթայով, խոհանոց-օրգանական փոքրիկ ռեստորան բնաշխարհում, գյուղարտադրական անկյուն, էկո զոնա, կենդանիների մանեժ և վերջապես, ձիարշավարան:

Այն, ինչը պատկերացնում եմ, որ պետք է ստանամ, բառերով նկարագրել չեմ ուզում: Եթե Աստված կամենա, տարիներ անց կտեսնեք բոլորդ: Երբեք նման բաներ չեմ խոսել, բայց այսօր արդեն ստիպված եմ: Որտեղի՞ց ինձ ծրագրիս ստարտի գումարը։

Տունը, որտեղ ապրում եմ ես, մեր ընտանիքի միակ տունը Երևանում դրել եմ գրավ, ստացել գումարը, գնել սովետից մնացած կոլտնտեսության մնացորդները՝ վթարային պատերը, ի դեպ, նույն մնացորդներից ամեն գյուղում կա մի քանի հատ:

Հետո հիմնանորոգել շենքը, որից հետո արդեն ստացված ամբողջն եմ դրել գրավ, որ շարունակեմ գործս, մնացածը անելու եմ աշխատելով, տարիների ընթացքում: Երկնքից գլխիս ոսկով լի կճուճ չի ընկել, ինչպես կարծում են։ Չեմ գողացել երբեք, չեմ խլել երբեք, ուրիշի ունեցածը չեմ հաշվել երբեք։

Աշխատում եմ օրական առնվազն 14 ժամ. բանվորի հետ բանվոր եմ, գործարարի հետ` գործարար: Ու ես գիտեմ, գիտեմ որ մի քանի տարի անց 954 կենտրոնը լինելու է հանրապետության գյուղատնտեսական և տուրիստական այցեքարտերից մեկը. ես կարող եմ և ես դրան հասնելու եմ: Մի բան էլ գիտեմ. պետությունը պահում և շենացնում են գործով:

Էսօրվա ասածներս մի քանի տարի անց կտեսնենք, ինձ մոտ նաև գինի կհյուրասիրեմ` իմ ստացած գինին։ Ես սա ասում եմ ձեր աչքերի մեջ նայելով` նկարս վկա: Հա, մի բան էլ, միայն արժանապատիվ խաղաղություն եմ ուզում, ուրիշ ոչինչ»:

Рейтинг
( 6 оценок, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: