«Տուն եմ գալիս, ճանապարհին մի հատ բազմասիրուն աղջիկ ձեռքով արեց, կանգնեցի․․․»

Համացանցային և յութուբային հարթակներից հայտնիություն ձեռք բերած Ռուբեն Եսայանը համատարած տխուր ու թախծոտ մթնոլորտը փոխելու համար հումարյին մի հրապարակում է արել։ Ռուբենը ստորև ներկայացվող հումարաշատ պատմությունն է պատմել իր սոցհարթակում․

«Տուն եմ գալիս, ճանապարհին մի հատ բազմասիրուն աղջիկ ձեռքով արեց, կանգնեցի։ Հիմա սպասում եմ դուռը բացի նստի, ոչմի ռեակցիա։ Պատուհանը իջացնում եմ, ռեակցիա 0: Բարձրաճաշակ երգ եմ միացնում, որ մոտիվացնի, ռիսկի գնա, էլի բան չկա։

Արդեն սկսում եմ ջղայնանալ։ Հեռախոսով մենյուն եմ անկապ էս կոմ էն կոմ անում, իբր գործ եմ անում, նենց չմտածես քո համար եմ կանգնել, բայց մեկա իրանից էլի բան չկա։

Նեռվայնացա քշեցի գնացի, հայելիով նայում եմ էլի ձեռով ա անում, նայեցի դիմացի մայթը տեսա ընկերոջն ա կանչում իբր ստեղ եմ այ մուկի՜կ, չես տեսնու՞մ»,- իր պատմությունն ավարտում է Ռուբեն Եսայանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: