«Տիգրանն այսօր դարձավ 24 տարեկան։ Դու ամենաողջն ես ողջերի մեջ, լուսավոր ջան․․․»

Տիգրան Հարությունյանը մեր ժամանակի երիտասարդ արտիստներից էր, ով ուներ մեծ տաղանդ ու պոտենցիալ և կարող էր դեռ մեծ հաջողություններ նվաճել, եթե չլիներ չարաբաստիկ պատերազմի, որի ժամանակ անմահացավ նաև Տիգրանը։

Նա դպրոցից հետո հաճախել է Պարարվեստի քոլեջ, ապա պարի ռեժիսուրայի բաժնում անվճար է սովորել։ Տիգրանն այնքան ակտիվ երիտասարդ է եղել, որ նրան ճանաչողները մեծ կարոտով են հիշում նրա երբեք չհոգնելն ու շարժունությունը։

Ընկերները չեն մոռանում Տիգրանի ժպտունությունը․ նույնիսկ լուրջ բաները ժպիտով էր ասում։ Այսօր Տիգրանը կդառնար քսանչորս տարեկան։ Լրագրող Նանե Արզումանյանը գրում է․

«Տիգրանն այսօր դարձավ 24 տարեկան։ Դու ամենաողջն ես ողջերի մեջ, լուսավոր ջան։ Կներես մեզ, որ այսքանից հետո ներել ու սիրել չգիտենք։

Քեզանից բխող լույսը հիմա էլ ճառագում է քո մայրիկից՝ այնքան բարի և կամեցող։ Միշտ ապրում ես,Տիգրան։ Ֆիզիկական բացակայությունդ քեզ ավելի ներկա է դարձնում»։

Рейтинг
( 2 оценки, среднее 4.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: