Տիգրան Խանջարյանը նոր, անչափ գեղեցիկ երգի պրեմիերա է ներկայացրել․ «Աշխարհս»

Տիգրան Խանջարյանը արդեն թվով չորրորդ երգի պրեմիերան է ներկայացնում իր երգարվեստը հավանող երաժշտասեր հանրության դատին։ Բավականին ակտիվ գործունեությամբ զբաղվող երգիչը ավելի վաղ ֆուտբոլային ոլորտում էր։

Նա «Փյունիկ» ֆուտբոլային թիմի դարպասապահն էր, սակայն վնասվածք է ստացել և այդպիսով ավարտել է ֆուտբոլային գործունեությունը, սակայն փոխարենը մտել է երգարվեստի ոլորտ, որտեղ էլ կարողանում է հաջողությամբ հանդես գալ։

Տիգրանի ստեղծագործությունները մեծ սիրով են ընդունվում։ Հերթական նոր գործը վերնագրված է «Աշխարհս»։ Երգիչն այժմ բնակվում է Բրյուսելում, և երգի տեսահոլովակն էլ նկարահանվել է հենց այնտեղ։

Տեսահոլովակի նկարահանման ընթացքում բավականին նուրբ աշխատանք է տարվել, իսկ երգի խոսքերն ու երաժշտությունը գրել է Գրիգոր Կյոկչյանը։ Երգի թեման հավերժականներից է՝ սերն է։ Երգը սիրո ներդաշնակության, հավերժության ու անփոխարինելիության մասին է։

Տիգրան խանջարյանի նոր, գեղեցիկ ու հուզառատ երգին ու տեսահոլովակին կարող եք ծանոթանալ ստորև բերված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: