Քրիստինե Պեպելյանի հիմնական ուրախության աղբյուրը հասկանա;իորեն իր որդին է, ով օրեցօր մեծանում ու նորանոր կարողություններ է ձեռք բերում։ Որդու ամեն մի ձեռքբերում անասելի ուրախացնում է մայրիկին։

Քրիստինեն Արեգի մասին պատմող մի քանի նոր կադր է տեղադրել իր սոցհարթակում։ Կադրերից մեկում երևում է, թե ինչպես է Արեգը զբոսնում իր տարեկից փոքրիկ աղջնակի հետ։

Քրիստինեն կատակային բնույիթ գրառում է արել։ Նա գրել է, որ Արեգի սիրտն այլևս զբաղված է։ Երգչուհին այդ կադրին կից նշել է նաև դերասան Գնել Ուլիխանյանին, ինչից հասկանալի է դառնում, որ Արեգի ընկերուհին հենց Գնել Ուլիխանյանի դուստրն է։

Նշենք, որ Արեգը բավականին անկաշկանդ բալիկ է։ Նա այս տարիքում կարողանում է առանց կաշկանդվելու շփվել ու հաղորդակցվել իր միջավայրի մարդկանց հետ նույնիսկ անգլերենով։

Քրիստինեի պատմություններից, հրապարակած կադրերից երևում է, որ Արեգը միանգամից կարողանում է իրեն գտնել անծանոթ միջավայրում։